Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Մեզ մոտ տենդենցն այն է, որ գնալով ավելի դյուրին է դարձվում վիզաների ռեժիմը. Շ. Քոչարյան

22 Մարտ, 2018 14:26
Մեզ մոտ տենդենցն այն է, որ գնալով ավելի դյուրին է դարձվում վիզաների ռեժիմը. Շ. Քոչարյան

Այսօր Կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վիզաների ազատականացման հարցին, ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին Կառավարության հավանության տալուն և ԱԺ վավերացմանն ուղարկելուն:

«Մեզ մոտ տենդենցն այն է, որ գնալով ավելի դյուրին է դարձվում վիզաների ռեժիմը: Սա  է խնդիրը, և պարբերաբար Կառավարության որոշմամբ ցուցակներում տեղի են ունենում փոփոխություններ, այսինքն՝ վիզաների ազատականացման հարցը դեպի այն երկրներ, որ մինչև այդ բարդեցված համակարգ ունեին, ավելի պարզեցվում է»,-ասաց փոխնախարարը:

Շավարշ Քոչարյանը անդրադարձավ նաև ԵՄ-ՀՀ համաձայնագրի վավերացմանը ԱԺ-ի կողմից և վիզայի ազատականացման գործընթացին`նշելով, որ վավերացումից հետո դեռ պետք է ծանուցեն, ծանուցելուց հետո կա հնարավորություն, որ այդ համաձայնագրի որոշակի հատվածներ սկսեն գործել, ինչը նաև բխում է պայմանագրից:

 Պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածությունը կարող է ազդեցություն ունենալ գործընթացին, նա ասաց, որ այդպիսի հավանականություն չի տեսնում: «Նույն ԵՄ-ն շատ կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ առաջին պետությունն է, որն այդպիսի խոր համագործակցության է գնում ԵՄ-ի հետ՝ բնականաբար, պահպանելով մեր պարտավորությունները ինտեգրացիոն միավորումներով»,- ասաց նա:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ ԵԱՏՄ-ում կան պետություններ, որոնք ուսումնասիրում են Հայաստանի փորձը՝ ԵՄ հարաբերությունների խորացման:

Նա գրեթե անհավանական համարեց, որ, օրինակ՝ Հունգարիան, ում հետ հարաբերություններ չունենք, խոչընդոտի գործընթացին: «Այն պետությունը, որը որ շահագրգիռ չէր, դա նա կարող էր անել մինչ ստորագրումը, իսկ ինքնին որ ԵՄ-ն ստորագրել է, դա նշանակում է, որ բոլոր անդամ երկրների կողմից եղել է համաձայնություն»,- ասաց նա:

«Վիզաների դյուրականացումն անընդհատ գործընթաց է, մենք պետք է հաշվի առնենք, թե բարդությունները պայմանավորված են այն իրավիճակով, որը ձևավորվել է Եվրոպայում միգրանտների հոսքերի հետ կապված, և շատ ավելի զգուշավոր են վերաբերվում նմանատիպ հարցերին եվրոպական պետությունները, բայց մենք դա խոչընդոտ չենք համարում և բանակցությունները շարունակում ենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ազատականացման գործընթացին և երկրից դուրս գալ ու այլ երկրում բնակվելու վտանգին, նա նշեց, որ դա սերտորեն կապված է ռեադմիսիայի հետ: «Այսինքն՝ ԵՄ պետությունները շահագրգիռ են, որ այդ ազատականացումը չբերի չարաշահումների»,- ասաց փոխարտգործնախարարը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին