Կարևոր իրադարձություններ

«Գնացեք, նամուսով սեքս ունեցեք ձեր կանանց հետ». Շպռոտի սկանդալային գրառումն՝ ուղղված իրեն «կպցնել» ցանկացողներին

22 Մարտ, 2018 13:53
«Գնացեք, նամուսով սեքս ունեցեք ձեր կանանց հետ». Շպռոտի սկանդալային գրառումն՝ ուղղված իրեն «կպցնել» ցանկացողներին

Շպռոտը հերթական սկանդալային գրառումն է արել՝ այս անգամ ուղղված իրեն «կպցնել» ցանկացող տղամարդկանց: Նա Instagram-ի story բաժնում տղաներին հորդորել է չփորձել անգամ ծանոթանալ իր հետ:

«Եթե ձեզ թվում է՝ ճանաչում եք ինձ, քանի որ տեսել եք սեքսուալ նկարներս ու տեսանյութերս, թույլ տվեք մի բան ասել՝ դուք ոչինչ էլ չգիտեք իմ մասին: Եթե դուք 25 տարեկան եք, կամ ամուսնացած և կարծում եք՝ սերը տարիք կամ ամուսնական կարգավիճակ չի հարցնում...ասեմ՝ սերը միշտ է տարիք հարցնում է: Այդ սեքսը տարիք չի հարցնում: Ես ձեր համար բարեգործական կազմակերպություն չեմ, այնպես որ՝ անգամ մի էլ փորձեք:

Սա էլ այն տղաներին է վերաբերում, ովքեր կույս են ուզում տուն տանել՝ մաքուր աղջիկ Երևանից, սակայն միաժամանակ ուզում են զվարճանալ Շպռոտի հետ: Եվ այն ամուսնացած տղաներին, որոնք փորձում են կպցնել ինձ: Տղաներ, գնացեք և նամուսով լավ սեքս ունեցեք ձեր կանանց հետ»,- գրել է երգչուհին:

 

Լրահոս

Դիտել ավելին