Կարևոր իրադարձություններ

«Հրազդան» ՔԿՀ աշխատակիցն ազատվել է աշխատանքից

22 Մարտ, 2018 13:38
«Հրազդան» ՔԿՀ աշխատակիցն ազատվել է աշխատանքից

Օրերս ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Բ. Գ.-ն կալանավորված անձ Ա. Կ.-ին փորձել է փոխանցել երկու բջջային հեռախոս և մեկ բաժանորդային քարտ, ինչը հիմնարկի աշխատակցի աչալրջության շնորհիվ կանխվել է: 

Այս մասին հաղորդում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Անցկացված ծառայողական քննության արդյունքներով Բ. Գ.- ի նկատմամբ կիրառվել է «ծառայությունից ազատում» կարգապահական տույժը:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին