Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    548
    556

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանը դարձել է դեմքերի ճանաչման ծրագրի վրա աշխատող NtechLab ընկերության բաժնետեր

22 Մարտ, 2018 13:30
Ռուբեն Վարդանյանը դարձել է դեմքերի ճանաչման ծրագրի վրա աշխատող NtechLab ընկերության բաժնետեր

Դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի մշակմամբ զբաղվող NtechLab ռուսական ընկերությունում բաժնետոմսեր է ձեռք բերել ռուսաստանաբնակ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի New Dimension Fund Variable Capital Investment հիմնադրամը: Այս մասին տեղեկացնում է Ведомости-ն:

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը ձեռք է բերել տեխնոլոգիական ընկերության 25 տոկոսը: Բաժնետոմսերի 12,5 տոկոսն էլ գնել է Ռուսական «Ростех» կորպորացիայի «РТ-развитие бизнеса» դուստր կառույցը:

NtechLab ընկերության տնօրենների խորհուրդը կգլխավորի «Ростех»-ի հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Վասիլի Բրովկոն:

Հայտնի է, որ NtechLab-ն աշխատում է դեմքերի ճանաչման համար ալգորիթմերի ստեղծման ուղղությամբ: Դրա նախագծերը ներդրված են աշխարհի տարբեր երկրներում գտնվող ընկերություններում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Չինաստանում:
 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին