Կարևոր իրադարձություններ

Մոդերն Թոքինգ խմբի վոկալիստ Թոմաս Անդերսը տեսաուղերձով դիմել է հայ երկրպագուներին (տեսանյութ)

22 Մարտ, 2018 13:10
Մոդերն Թոքինգ խմբի վոկալիստ Թոմաս Անդերսը տեսաուղերձով դիմել է հայ երկրպագուներին (տեսանյութ)

Համաշխարհային շրջագայության շրջանականներում, աշխարհահռչակ Մոդերն Թոքինգ խմբի առաջատար, վոկալիստ Թոմաս Անդերսը Մոդերն Թոքինգ բենդի հետ միասին կենդանի համերգով հանդես կգա Երևանում։ Խումբը կկատարի 80-ականների անմոռանալի հիթերը՝ You're My Heart, You're My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number և այլն:

«Մոդերն Թոքինգի երգերը շատ սիրված են Հայաստանում, որը վկայում է հայ հանդիսատեսի մեծ հետաքրքրվածությունը և ոգևորությունը համերգի նկատմամբ։ Մեծ շոու ծրագիր է սպասվում, վառ լուսային էֆեկտներով, կենդանի ձայնով և նվագակցությամբ, որը հետաքրքիր կլինի նաև երիտասարդներին։ Մենք նկատել ենք, որ շատ երիտասարդներ տոմսեր են գնում նաև իրենց ծնողների, տատիկ-պապիկների համար՝ մեկնաբանելով, որ յուրահատուկ նոստալգիա է սպասվում նրանց համար», - նշվեց ամերիկյան Էլ Էյ Քոնսրթ գրուփի և հայկական Յունիթի Փրոդաքշնի կողմից։

Տոմսերի գները շատ մատչելի են սկսվում են 5000 դրամից։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել Արամ Խաչատրյան (Օպերայի) տոմսարկղից, toms.am, tomser.am կայքերից կամ պատվիրել՝ զանգահարելով 094 577 846, 077 560 564։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին