Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    583
    591

  • RUB

    7,6
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Վարչապետը հանձնարարական է տվել ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ

22 Մարտ, 2018 13:16
Վարչապետը հանձնարարական է տվել ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը հանձնարարական է տվել ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
«Կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում ջրային տնեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները։ Քննարկվել են նաև ըստ մարզերի ոռոգման պայմանները և առաջնահերթությունները»,- նշել է Կարեն Կարապետյանը։ 
Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ֆինանսների նախարարություն ներկայացնել՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը։ Վարչապետը հանձնարարել է նաև ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության նախարարներին՝ նախատեսված փաթեթը ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում, ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել մինչև ապրիլի 16-ը։ Միաժամանակ կապահովվի օրենքով սահմանված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության կատարումը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։
Գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ու մարզպետները 3-ամսյա ժամկետում կամփոփեն ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, կորոշեն 2019 թվականի առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ կներկայացնեն կառավարության աշխատակազմ։ Հանձնարարվել է նաև ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին