Կարևոր իրադարձություններ

Գերմանացի պաշտոնյաները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում

22 Մարտ, 2018 12:27
Գերմանացի պաշտոնյաները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում

Գերմանիայի կանցլերի պաշտոնում 4-րդ անգամ վերընտրված Անգելա Մերկելը խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել է Թուրքիայի վերջին գործողություններն Աֆրինում: Մերկելը մասնավորապես ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Անկարայի գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչները ստիպված լքում են իրենց տները։ Տեղահանության հետևանքով խաղաղ բնակչության մի մասը մահանում է, ինչն էլ անընդունելի է։

«Այս իրավիճակը վճռականորեն դատապարտում ենք»,-ասել է Մերկելը։ 

Այնուհետև Բունդեսթագում  ելույթ է ունեցել Գերմանիայի կառավարության խոսնակ Ուլրիկե Դեմմերը և մտահոգություն հայտնել, որ Աֆրին քաղաքի մեծ մասն անցել է Թուրքիայի վերահսկողության տակ։ Հիշատակելով, որ Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունը վերաբերում է նաև Աֆրինին՝ գերմանացի պաշտոնյան ասել է, որ բոլորի համար առաջնահերություն պիտի լինի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը:

Թեմայի շուրջ խոսել է նաև Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ  Ռայներ Բրեուլը: Նա պահանջել է ուսումնասիրել այն մեղադրանքները, ըստ որոնց, Թուրքիան Աֆրինում կոտորած  և ավերածություններ է իրականացնում։

 

Լրահոս

Դիտել ավելին