Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Կոնգրեսը Ուկրաինային ավելի քան 420 մլն, իսկ Վրաստանին՝ ավելի քան 105 մլն դոլար կհատկացնի

22 Մարտ, 2018 12:16
ԱՄՆ Կոնգրեսը Ուկրաինային ավելի քան 420 մլն, իսկ Վրաստանին՝ ավելի քան 105 մլն դոլար կհատկացնի

ԱՄՆ Կոնգրեսում  համաձայնության են եկել 2018 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի հարցում: Ria.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը: 

2018 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում նշվում է, որ Կոնգրեսը պատրաստվում է որպես օգնություն Ուկրաինային ավելի քան 420 մլն, իսկ Վրաստանին՝ ավելի քան 105 մլն դոլար հատկացնել:

Նշվում է, որ այս գումարի մեջ չի մտնում Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնությունը: Բյուջեի 1.3 տրլն դոլարանոց նախագիծը նախնական համաձայնեցում է ստացել Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամների միջև: Այժմ Կոնգրեսի երկու պալատները մինչև մարտի 23-ը ժամանակ ունեն բյուջեն հաստատելու ու դաշնային կառավարությունն առանց ֆինանսավորման չթողնելու համար: Նշվում է, որ բյուջեի նախագիծը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին