Կարևոր իրադարձություններ

Վրաստանի 50 քաղաքացիներ արտաքսվել են Գերմանիայից

22 Մարտ, 2018 12:08
Վրաստանի 50 քաղաքացիներ  արտաքսվել են Գերմանիայից

Վրաստանի 50 քաղաքացիներ անայցագիր ռեժիմի պայմանների խախտման պատճառով արտաքսվել են Գերմանիայից: Այդ մասին հաղորդել է «Իմեդի» հեռուստաալիքը:

Հայտնի է, որ հաջորդ ամսին գերմանացի իրավապահները պատրաստվում են արտաքսել Վրաստանի քաղաքացիների ևս մեկ խմբի:

«Գրուզիա Online»-ը հիշեցնում է, որ փետրվարին Գերմանիայի Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի կառավարությունը պահանջել էր դադարեցնել ԵՄ-ի և Վրաստանի միջև անայցագիր ռեժիմի գործողությունը, որը սահմանվել է մեկ տարի առաջ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին