Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանը ստացել է Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

22 Մարտ, 2018 11:53
Հենրիխ Մխիթարյանը ստացել է Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Իրենց մրցանակներն են ստացել նաև երկրորդ տեղը զբաղեցրած Տիգրան Բարսեղյանն ու եռյակը եզրափակող Վարազդատ Հարոյանը.

«Շատ մեծ հաճույքով եմ ստանում այդ պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնեք` հավաքելով 190 միավոր` Մխիթարյանը ճանաչվել էր Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ: Այս կերպ, Մխիթարյանն 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անգամ անընդմեջ դարձել էր Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում:

Ընդհանուր առմամբ, 39 քվեարկողներից 38-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում: 35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին