Կարևոր իրադարձություններ

Ցուկերբերգը խոստացել է քայլեր ձեռնարկել «խարդախ հավելվածների» դեմ

22 Մարտ, 2018 11:38
Ցուկերբերգը խոստացել է քայլեր ձեռնարկել «խարդախ հավելվածների» դեմ

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ սոցիալական ցանցը «սխալներ է գործել», որոնց հետևանքով սոցցանցի բազմաթիվ օգտատերերի անձնական տեղեկատվությունն օգտագործվել է քաղաքական խորհրդատվական ընկերության կողմից, այս մասին հաղորդում է  BBC-ն:

Ցուկերբերգը նշել է, որ տեղի է ունեցել «վստահության չարաշահում»` խոստանալով քայլեր ձեռնարկել «խարդախ հավելվածների» դեմ: Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում 
Facebook-ում տեղադրված իր հայտարարությունում նա նույնպես խոստացել է քայլեր ձեռնարկել, որպեսզի հավելվածները չկարողանան օգտատերերի տվյալներին հասանելիություն ստանալ:

«Մենք պատասխանատվություն ունենք պաշտպանել ձեր տվյալները, և եթե մենք չենք կարող, ապա մենք արժանի չենք ձեզ ծառայել»,- ասել է Ցուկերբերգը: Նա նաև հայտարարել է, որ ընկերությունը չի հայտնաբերել կապեր բրիտանական Cambridge Analytica ընկերության և Ռուսաստանի միջև:

Ինչպես հայտնի է, բրիտանական  Cambridge Analytica-ն հասանելիություն էր ստացել սոցիալական ցանցի 50 միլիոն օգտատերերի տեղեկատվությանը: Ընկերությունը մեղադրվում է քաղաքական ոլորտի հաճախորդների համար անօրինական կերպով տեղեկատվությունն օգտագործելու համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին