Կարևոր իրադարձություններ

Կարբի գյուղի ՀԷԿ-ում դի է հայտնաբերվել

22 Մարտ, 2018 10:38
Կարբի գյուղի ՀԷԿ-ում դի է հայտնաբերվել

Մարտի 22-ին, ժամը 05:09-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ՀԷԿ-ում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Նիգավան ՀԷԿ» ՍՊԸ-ի տարածքում՝ Արզնի-Շամիրամ ջրատարում, հայտնաբերվել է՝ 1937 թ. ծնված Ս. Հ.-ի դին:

Փրկարարները Ս. Հ.-ի դին դուրս են բերել ջրատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին