Կարևոր իրադարձություններ

Լոնդոնը մտադիր է համոզել եվրոպական երկրներին ռուս դիվանագետներին արտաքսելու հարցում

22 Մարտ, 2018 10:31
Լոնդոնը մտադիր է համոզել եվրոպական երկրներին ռուս դիվանագետներին արտաքսելու հարցում

Մեծ Բրիտանիայում մտադիր են համոզել եվրոպական երկրներին ռուս դիվանագետներին արտաքսելու հարցում, այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրների:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցանկանում է, որ ԵՄ երկրները մեղադրեն Մոսկվային Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը ներգրավվածության համար: Լրատվամիջոցի տվյալների համաձայն` Մեծ Բրիտանիան իր դաշնակիցների հետ կկիսվի հետախուզական տվյալներով:
«Բրիտանացի պաշտոնյաները հայտարարում են, որ աշխարհը, այդ թվում՝ ԵՄ-ն, պետք է ցույց տա Ռուսաստանին, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր Եվրոպայում նյարդապարալիտիկ նյութի առաջին կիրառումը չի մնա անպատիժ»,- հայտնում է գործակալությունը:

 

Հիշեցնենք, որ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել Անգլիայում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին