Կարևոր իրադարձություններ

ՊՆ զորամասի պաշտոնատար անձանց կողմից ապօրինի աբորտ կազմակերպելու քրգործը նոր թափ է ստանում. «Ժողովուրդ»

22 Մարտ, 2018 09:43
ՊՆ զորամասի պաշտոնատար անձանց կողմից ապօրինի աբորտ կազմակերպելու քրգործը նոր թափ է ստանում. «Ժողովուրդ»

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձանց կողմից զորամասի կնախտաբանական բաժանմունքում ապօրինի կերպով հղիու­թյան արհեստական ընդհատում կազմակերպելու փաստի առթիվ քրեական գործը նոր թափ է ստանում:

«Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում նախաքննություն իրականացնող մարմինը նշանակել է կրկնակի փորձաքննություն, քանի որ կասկածներ են եղել, որ դատախազության պաշտոնատար անձինք ազդել են փորձաքննության արդյունքների վրա:

Առաջին փորձաքննության պատասխանները եղել են երկիմաստ, եւ իրավապահներն այդ փորձաքննության արդյունքների հիման վրա դժվարացել են միանշանակ եզրակացության հանգել:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, ինչին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամ­յանը հայտնեց, որ դատախազության կողմից փորձագետների վրա ճնշում չի եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին