Կարևոր իրադարձություններ

Ձախողված պլան. «Սասնա ծռեր» խումբը ծրագրած է եղել զորամաս գրավել. ինչպես է կանխել Սեյրան Օհանյանը. «Ժամանակ»

22 Մարտ, 2018 09:05
Ձախողված պլան. «Սասնա ծռեր» խումբը ծրագրած է եղել զորամաս գրավել. ինչպես է կանխել Սեյրան Օհանյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց դեռեւս ամիսներ առաջ խմբի կողմից ծրագրված է եղել բանակային զորամասի գրավման գործողություն, որտեղ ավելի մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք կար:

Իշխանությունները տեղյակ էին այդ ծրագրին եւ պատրաստ վնասազերծել հարձակվողներին: Սակայն երբ խմբի անդամները մոտեցել են զորամասի տարածքին, մուտքի մոտ կանգնած է եղել զրահամեքենա, ինչը հետ է պահել զորամասը գրոհելու գաղափարից: Կասկածներ կան, որ զրահամեքենան զորամասի դիմաց կանգնեցնելու հրամանը տվել է այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով այդ կերպ խմբի անդամներին զգուշացրել է իրենց պլանի ձախողման մասին:

 Ըստ «Ժամանակ»-ի աղբյուրի՝ այդ օպերացիային մասնակցել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, ով դեռեւս կալանավորված չէր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին