Կարևոր իրադարձություններ

«Մեջների կյաժը» Թովմասյանն էր. «Հրապարակ»

22 Մարտ, 2018 08:45
«Մեջների կյաժը» Թովմասյանն էր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում վաղուց արդեն նման ավանդույթները չեն աշխատում, դրա համար էլ թիմում առաջվա ջերմությունը չկա»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը` հարցին ի պատասխան, թե ինչու Արա Բաբլոյանի կամ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի սենյակում չնշեցին ՍԴ նոր նախագահի ընտրվելու փաստը՝ կոնյակով, ինչը բարի ավանդույթ է եղել ՀՀԿ-ում դեռ Անդրանիկ Մարգարյանի օրերից, երբ թիմից որեւէ մեկը կարեւոր պաշտոնի էր գնում:

Կարո՞ղ ենք կարծել, որ «ջերմության» պակաս կա թիմում, մանավանդ «դեմ» քվեների քանակը՝ 27-ը փոքր թիվ չէ 93-ի մեջ: «Բացարձակապես` ոչ։ Մի բան է ավանդույթը, մեկ այլ բան` կուսակցության երկաթյա որոշումը»:

Երեկ Սամվել Ֆարմանյանի սենյակում հավաքվել են ընդամենը 3 հոգի` Գեւորգ Կոստանյանը, Միհրան Հակոբյանը` սուրճի շուրջ, շնորհավորել ու բարի ճանապարհ մաղթել Հրայր Թովմասյանին:

Գոնե կոնյակով շնորհավորեիք։ «Մեզ թույլ չեն տալիս կոնյակ ներս մտցնել»: Բա ո՞նց էին Գալուստ Գրիգորիչի, Ավշարի Արայիկի սենյակում պարբերաբար սեղաններ դրվում, կոնյակն էլ ջրի պես հորդում էր։ «Գալուստ Գրիգորիչն էն ժամանակ ֆրակցիայի ղեկավար էր, նրա մեքենան մտնում էր ԱԺ բակ, ինքն էլ ինչքան կոնյակ կարողանում, ներս էր մտցնում։ Բայց մի մտածեք` ԱԺ-ից դուրս, շատ ջերմ միջավայրում մենք անպայման կնշենք մեր ընկեր Հրայրի պաշտոնի նորամուտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին