Կարևոր իրադարձություններ

Թունավորելով սպանել են Սկրիպալի որդուն. «Փաստ»

22 Մարտ, 2018 08:05
Թունավորելով սպանել են Սկրիպալի որդուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անգլիական լրտես, նախկին ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալի և իր աղջկա թունավորման աղմկոտ պատմությունից հետո հատուկ ծառայությունները սկսել են զբաղվել Սկրիպալի որդու՝ Ալեքսանդրի թունավորման պատմությամբ:

Նրան թունավորել են անցյալ տարի՝ հուլիսի 13–ին՝ Սանկտ Պետերբուրգում, հինգ օր անց` 2017–ի հուլիսի 18–ին նա մահացել է 43 տարեկանում: Ալեքսանդրն ամուսնացել էր հոր մտերիմ ընկեր, ՊԱԿ–ի գնդապետ, Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության նախկին պետ Գենադի Գրիշչենկոյի աղջկա՝ Նատալյայի հետ: Ամուսնությունից հետո երիտասարդները բնակություն էին հաստատել Մեծ Բրիտանիայում: Կարճ ժամանակ անց ամուսնալուծվել են: Անցյալ տարի իր ընկերուհու հետ Ալեքսանդրը մեկնում է Մոսկվա, այնտեղից էլ՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ նրան թունավորում են:

Հինգ օր անց Սկրիպալի որդին մահանում է, իբր երիկամների անբավարարությունից:

Նրա մարմինը հողին են հանձնել Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում, որտեղ օրերս թունավորվել էր հայրը:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին