Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    548
    556

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում մեքենան կողաշրջվել և հայտնվել է ձորակում. կան տուժածներ

22 Մարտ, 2018 00:11
Տավուշի մարզում մեքենան կողաշրջվել և հայտնվել է ձորակում. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում Mercedes Vito մակնիշի DE 100 RZ համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 56-ամյա Գրիգոր Լոլիշվիլին Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդ Գ. Լոլիշվիլին, նրա ուղևորներ, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 26-ամյա Սաիդ Սախադ Ալին, 25-ամյա Շուշկո Վադիմովնան և Իրանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Մուստաֆա Շոջայինը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից shamshyan.com-ի թղթակցին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին