Կարևոր իրադարձություններ

Հարբած գործարար կինը ոտք է գցել բորտուղեկցորդոհուն՝ ալկոհոլ չտալու համար

21 Մարտ, 2018 23:05
Հարբած գործարար կինը ոտք է գցել բորտուղեկցորդոհուն՝ ալկոհոլ չտալու համար

British Airways ավիաընկերության ինքնաթիռում հարբած գործարար կինը խմիչք է լցրել բորտ ուղեկցորդուհու վրա և փորձել է նրան ոտք գցել, երբ նա հրաժարվել է էլի ալկոհոլ լցնել։

Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Լոնդոնի օդանավակայանում, ոստիկանությունը ձերբակալել է միջազգային շինարարական ընկերության ղեկավար Բեվերլի Չափմենին։

«Թռիչքի ժամանակ նա անդադար սեղմել է բորտուեկցորդուհու կանչի կոճակը, ով այդ պահին զբաղված է եղել և չէր կարող մոտենալ։ Միսս Չափմենը արդեն բավական խմած է եղել, երբ ինքնաթիռ է նստել, այդ պատճառով էլ նրան հրաժարվել են խմիչք տալ։ Նա իր ըմպելիքը լցրել է բորտուղեկցորդուհու վրա, և վերջինս ստիպված է եղել փոխել շորերը»,– պատմել է դատախազ Մելանին։

 

Լրահոս

Դիտել ավելին