Կարևոր իրադարձություններ

Երկրպագուներին սարսափեցրել է Բրիթնի Սփիրսի լուսանկարներում ֆոտոշոփի առատությունը

21 Մարտ, 2018 22:28
Երկրպագուներին սարսափեցրել է Բրիթնի Սփիրսի լուսանկարներում ֆոտոշոփի առատությունը

Նոր՝ KENZO գովազդային ընկերությունը ստիպել է փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսի երկրպագուներին անհանգստանալ երգչուհու արտաքին տեսքի փոփոխություններով: Երկրպագուները լուսանկարների մեջ չեն ճանաչել նրան:

KENZO մոդայի տունը Թվիթերյան իր էջում հաղորդագրություն է տեղադրել այն մասին, որ Բրիթնին բրենդի նոր դեմքն է: Գրառումն ուղեկցվել է լուսանկարներով: Էջին հետևողները շոկի են ենթարկվել երգչուհու արտաքինի փոփոխություններից:

 

.@britneyspears is the new face of KENZO! The Queen of Pop was photographed by @peterlindbergh for the new KENZO campaign, featuring the iconic Bamboo Tiger print. Discover the campaign on http://KENZO.com . #KenzoLovesBritney #KENZO #CollectionMemento2

 

«Նա իրեն նման չէ: Հույս ունենժմ՝ դա ընդամենը ֆոտոշոփի արդյունք է»,- մեկնաբանել է երգչուհու երկրպագուհիներից մեկը:

«Kenzo-ի նոր դեմքը Բրիթնիի նոր դե՞մքն է: Նա լրիվ ուրիշ դե՞մք ունի, թե՞ դա պարրզապես ֆոտոշոփը չարաշահելու արդյունք է: Սա, ընդհանրապես, Բրիթնի Սփի՞րսն է»,- գրել է մեկ այլ երկրպագուհի:

 

Լրահոս

Դիտել ավելին