Կարևոր իրադարձություններ

Եվրոպական խորհրդարանը Ցուկերբերգին բացատրության կկանչի

21 Մարտ, 2018 21:55
Եվրոպական խորհրդարանը Ցուկերբերգին բացատրության կկանչի

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին սպասում են Եվրախորհրդարանում`անձնական տվյալները չարաշահելու գործով բացատրությունների: Այս մասին երեկ Twitter-ում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տանիան:

«Մենք Մարկ Ցուկերբերգին հրավիրել ենք Եվրոպական խորհրդարան: Facebook-ը պետք է բացատրություն տա 500 միլիոն եվրոպացիների առջև, որ անձնական տվյալները չեն օգտագործվում ժողովրդավարության շահարկումների համար», – գրել է նա:

 

We’ve invited Mark Zuckerberg to the European Parliament. Facebook needs to clarify before the representatives of 500 million Europeans that personal data is not being used to manipulate democracy.

 

Խոսքը բրիտանական Cambridge Anatytica ընկերության հետ տեղի ունեցած սկանդալի մասին է, որոնք չարաշահել են Facebook-ի միջոցով ստացված մեծ քանակությամբ տվյալներ, որպեսզի քաղաքական գործիչներին օգնեն հաղթել ընտրություններում:

 

Լրահոս

Դիտել ավելին