Կարևոր իրադարձություններ

Ռոնալդո. Նեյմարը պատրաստ կլինի ԱԱ-2018-ին

21 Մարտ, 2018 21:14
Ռոնալդո. Նեյմարը պատրաստ կլինի ԱԱ-2018-ին

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն հայտնել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատար Նեյմարը կհասցնի ապաքինվել վնասվածքից և պատրաստ կլինի ԱԱ-2018-ին:

«Բոլորի համար հասկանալի է, որ աշխարհի առաջնությունը շատ բարդ մրցաշար է: Կարծում եմ, որ վերջին ժամանակներում Բրազիլիայի հավաքականն ուժեղացել է: Շատ ուժեղ թիմ ենք ունենալու այնտեղ: 

Նեյմարի վնասվածքը լուրջ խնդիր է: Սակայն կարծում եմ, որ նա շուտով կապաքինվի և պատրաստ կլինի ԱԱ-2018-ին»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին