Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի հաղթողներին

21 Մարտ, 2018 20:20
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի հաղթողներին

Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի արդյունքները: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը:

Հարկ է նշել, որ ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևանի համայնքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 171 կրթական հաստատություն, որոնցից եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել 10-ը դպրոցների թիմեր:

Մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոցի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 և Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 հիմնական դպրոցների թիմերը:

 
 
Реклама 00

Հաղթող թիմերին մեդալներն ու հաղթական գավաթները հանձնել է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն, ի դեպ, ավանդույթի համաձայն, այս տարի ևս անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում:

 

Լրահոս

Դիտել ավելին