Կարևոր իրադարձություններ

Լիբանանում ՀՀ դեսպանությունում բացվել է Երևանի 2800-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես

21 Մարտ, 2018 19:40
Լիբանանում ՀՀ դեսպանությունում բացվել է Երևանի 2800-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Լիբանանում ՀՀ դեսպանության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությունում մարտի 20-ին բացվել է լուսանկարների ցուցահանդես՝ «2800-ամյա Երևանը` Հայաստանի երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, հանդես գալով բացման խոսքով, կարևորել է Երևանի հազարամյակների պատմության ուսումնասիրումը, քաղաքի ժառանգության պահպանումը և համակողմանի ներկայացումը՝ շեշտելով, որ Երևանը հայ ժողովրդի բոլոր հատվածների մայրաքաղաքն է և պետք է արդարացիորեն ներկայանա որպես այդպիսին:

Ցուցադրության ընթացքում ներկայացվել են Երևան քաղաքի պատմության տարբեր շրջանները պատկերող հարյուրից ավելի լուսանկարներ, ընթերցվել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձները:

 

Լրահոս

Դիտել ավելին