Կարևոր իրադարձություններ

ԱՀ Նախագահը Բեյրութում քննարկել է Արցախի և ՀԲԸՄ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

21 Մարտ, 2018 19:27
ԱՀ Նախագահը Բեյրութում քննարկել է Արցախի և ՀԲԸՄ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լիբանանի տեղական մարմնի ղեկավարության հետ։

Հանդիպմանը քննարկվել է Արցախի եւ ՀԲԸՄ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀԲԸՄ ղեկավարությանը եւ նրա անդամներին քաղաքական, տնտեսական, մարդասիրական ոլորտներում Արցախին մշտապես սատարելու համար` բարձր գնահատելով այդ հայրենանվեր աշխատանքը։

 

Լրահոս

Դիտել ավելին