Կարևոր իրադարձություններ

Մերկելը քննադատել է Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունները Ղուտայում և Աֆրինում

21 Մարտ, 2018 19:20
Մերկելը քննադատել է Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունները Ղուտայում և Աֆրինում

Ղուտայի և Աֆրինի մարտերը «ամենասարսափելիներից մեկն են». Մերկել:

Իրավիճակն Արևելյան Ղուտայում և Աֆրինում անթույլատրելի է, համոզված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին կանցլերը հայտարարել է Բունդեսթագում՝ այսօր կայացած իր ելույթի ժամանակ, հաղորդում է DW-ն:

Մասնավորապես, Մերկելը քննադատել է Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները, և ասել, որ Գերմանիան կշարունակի ընդունել փախստականներին, սակայն նրանք պետք է ինտեգրվեն հասարակությանը:

Բացի դրանից, կանցլերն ասել է, որ Դաշնային կառավարությունը Արևելյան Ղուտայի դեմ պայքարը համարում է «ամենահզորներից մեկը»՝ հիշատակելով «Ասադի ռեժիմը և Ռուսաստանը, որն աջակցում է նրան»:

Ըստ Մերկելի, Աֆրինում իրավիճակը նույնպես անթույլատրելի է՝ չնայած Թուրքիայի անվտանգության շահերին:

 

Լրահոս

Դիտել ավելին