Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը Բեյրութում հանդիպել է հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

21 Մարտ, 2018 18:12
Բակո Սահակյանը Բեյրութում հանդիպել է հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն, Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների տեղական ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարևորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման գործում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին