Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները անձնական հանդիպում ունենալու հետաքրքրվածություն են հայտնել. Դմիտրի Պեսկով

21 Մարտ, 2018 17:54
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները անձնական հանդիպում ունենալու հետաքրքրվածություն են հայտնել. Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում անձնական հանդիպում ունենալու հետաքրքրվածություն են հայտնել: Այս մասին հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իսկապես, երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույցի ժամանակ խոսել են այն մասին, որ օրակարգում առկա հիմնականում խնդրահարույց հարցերի քանակն իհարկե թելադրում է նման շփման և գագաթնաժողովի անցկացման անհրաժեշտություն: Երկու նախագահներն էլ հայտնել են, որ գիտակցում են այդ անհրաժեշտությունը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով երկու նախագահների հանդիպման ժամկետների մասին հարցին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 20-ին Թրամփը զանգահարել է Վլադիմիր Պուտինին և շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին