Կարևոր իրադարձություններ

«Սաուդյան արքայազնն օրերս հայտարարել է, որ ավանդական հագուստը պարտադիր չէ կանանց համար»

21 Մարտ, 2018 17:42
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
«Սաուդյան արքայազնն օրերս հայտարարել է, որ ավանդական հագուստը պարտադիր չէ կանանց համար»

Սաուդյան արքայազն Մուհամմադ իբն Սալմանն օրերս հայտարարել է, որ ավանդական հագուստը պարտադիր չէ կանանց համար. նրանք ինքնուրույն կարող են ընտրել՝ ինչ հագնել: Ըստ սաուդյան գահաժառանգի՝ «Շարիաթի» նորմերը պահանջում են հագնվել արժանապատվորեն, հագուստը պետք է հարգանք արտահայտի շրջապատի նկատմամբ,նույնը, ի դեպ, վերաբերում է նաև տղամարդկանց:

Վերոնշյալը կանանց իրավունքների ազատականացմանն ուղղված քայլերի հաջորդականության ևս մեկ դրսևորում է, որը հնարավորություն կստեղծի թագավորության կանանց համար՝ աստիճանաբար ձերբազատվել ավանդական հագուստից, և անցած կես տարվա կտրվածքով կդառնա հերթականը՝ ավտոմեքենա, տաքսի, տրակտոր վարելու իրավունքից մինչև ԶՈՒ-ում ծառայություն իրականացնելու հնարավորությունը:

Մտածում եմ՝ սենց որ գնա, բարեփոխիչ արքայազնը կարող է երկրի կառավարման ձևն էլ միապետությունից փոխել հանրապետության, ինքն էլ մաքուրով ընտրվել նախագահի կամ վարչապետի պաշտոնում :)


 

Լրահոս

Դիտել ավելին