Կարևոր իրադարձություններ

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսատացել YPG-ի և PKK-ի դեմ պայքարը շարունակել»

21 Մարտ, 2018 17:36
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսատացել YPG-ի և PKK-ի դեմ պայքարը շարունակել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսատացել YPG-ի և PKK-ի դեմ պայքարը շարունակել: 
«Մենք մեր անվտանգության գործողությունը տրամաբանական ավարտին ենք հասցնելու, դեռ պետք է անվտանգության գոտիներ ստեղծենք Մանբիջում, Այն ալ-Արաբում, Թել Աբյադում, Ռաս ալ-Այընում և Քամիշլիում (Քամիշլիում բնակվում են նաև հայեր)»,- ասել է Էրդողանը:
Այնուհետև նա ասել է, որ իրենք հատելու են նաև Իրաքի հետ սահմանը, այնտեղ նույնպես ստեղծելու անվտնգության գոտի, սակայն այս հարցը դեռևս քննարկվում է Իրաքի իշխանության հետ:
« Մենք դեռևս քննարկում ենք հարցը Իրաքի իշխանության հետ, որպեսզի նրանք զբաղվեն Սինջարում և Քանդիլիի լեռներում ահաբեկիչներին չեզոքացնելու հարցով, սակայն , եթե դա իրենց չհաջողվի, ապա մենք պատրաստ ենք անցնել Իրաք և մաքրել Սինջարը և Քանդիլիի լեռները ահաբեկիչներից»,-ասել է Էրդողանը:


 

Լրահոս

Դիտել ավելին