Կարևոր իրադարձություններ

Մեգան Մարքլի մոմե արձանը կտեղադրվի Մադամ Տյուսոյի թանգարանում

21 Մարտ, 2018 17:28
Մեգան Մարքլի մոմե արձանը կտեղադրվի Մադամ Տյուսոյի թանգարանում

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հարսնացուի՝ դերասանուհի Մեգան Մարքլի մոմե արձանը կտեղադրվի Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանում, այս մասին հաղորդում է Tatler-ը:
«Թագավորական հարսանիքի շուրջ առաջացած իրարանցումը տիրել է աշխարհին, ուստի՝ զարմանալի չէ, որ մենք գաղտնի աշխատել ենք Մարքլի արձանի վրա այն պահից ի վեր, երբ պաշտոնապես հայտարարվեց նրանց նշանադրության մասին»,-ասել է թանգարանի գլխավոր մենեջերը:

Քանդակը ներկայացվելու է  թագավորական հարսանիքից առաջ: Այն կտեղադրվի արքայազն Հարիի արձանի կողքին:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին