Կարևոր իրադարձություններ

Զիդանը հավանություն է տվել Լևանդովսկու տրանսֆերին

21 Մարտ, 2018 16:50
Զիդանը հավանություն է տվել Լևանդովսկու տրանսֆերին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հավանություն է տվել Մյունխենի «Բավարիայից» ամռանը լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերին,- հաղորդում է AS-ը:

«Արքայական ակումբն» արդեն համաձայնեցրել է 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Սպասվում է, որ «Բավարիան» հարձակվողի համար կպահանջի նվազագույնը 100 միլիոն եվրո: Սակայն «սերուցքայիններն» այդ արժեքը կփորձեն իջեցնել՝ գործարքի մեջ ներառելով կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:

«Ռեալը» հրաժարվել է Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Կեյնի տրանսֆերից նրա բարձր արժեքի պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին