Կարևոր իրադարձություններ

Նիգերիայում ահաբեկիչներն ազատ են արձակել գերեվարված 110 աշակերտուհիներից 76-ին

21 Մարտ, 2018 16:23
Նիգերիայում ահաբեկիչներն ազատ են արձակել գերեվարված 110 աշակերտուհիներից 76-ին

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման անդամներն ազատ են արձակել փետրվարի վերջին առևանգված 110 նիգերիացի աշակերտուհիներից 76-ին: Ria.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Նիգերիայի տեղեկատվության և մշակույթի նախարարությունից:

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, ահաբեկիչներն ազատ են արջակել առևանգված մի քանի երեխաների: Daily Post պարբերականի տեղեկություններով էլ, 5 աշակերտուհի գերեվարության ժամանակ մահացել է:

Ալհաժիի վարչության պետ Լայ Մոհամմեդը հայտարարել է, որ ազատագրման գործընթացը շարունակվում է: Զինյալները սկսել են աշակերտուհիներին ազատել տեղական ժամանակով 03.00-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին