Կարևոր իրադարձություններ

ԻՊ-ն ստանձնել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

21 Մարտ, 2018 16:08
ԻՊ-ն ստանձնել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով, մահացել է 29 և վնասվածքներ ստացել 52 մարդ: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Tolo News-ին:

Աղբյուրը մանրամասնում է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել Ալի Աբադ թաղամասում՝ Քաբուլի համալսարանի մուտքի մոտ: Այս մասին հայտնել է Աֆղանստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Նուսրա Ռահիմին:
Ավելի վաղ Tolo News-ը հաղորդել է, որ տուժածները հոսպիտալացվել են, հինգ վիրավոր գտնվում է ծանր վիճակում:

 



 

Լրահոս

Դիտել ավելին