Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայի արտգործնախարարը Լավրովին ծննդյան օրը ֆուտբոլի գնդակի տեսքով տորթ է նվիրել

21 Մարտ, 2018 15:39
Ճապոնիայի արտգործնախարարը Լավրովին ծննդյան օրը ֆուտբոլի գնդակի տեսքով տորթ է նվիրել

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ով պաշտոնական այցով Ճապոնիայում է գտնվում, իր ծննդյան օրվա առթիվ Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյից ֆուտբոլային գնդակի տեսքով տորթ է նվեր ստացել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ի պատասխան դրա՝ Լավրովը ճապոնացի նախարարին նվիրել Է ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, որն ամռանն անցկացվելու Ռուսաստանում:  

Աղբյուրը մանրամասնում է, որ 68-ամյա Լավրովը հայտնի Է ֆուտբոլի նկատմամբ իր սիրով: Նա մոսկովյան «Սպարտակ»-ի երկրպագու է: 


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին