Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ում ժողովրդավարության պակասը ոչ թե խոսքի պատկերավոր արտահայտություն է, այլ իրականություն. Լեհաստանի ԱԳՆ

21 Մարտ, 2018 15:20
ԵՄ-ում ժողովրդավարության պակասը ոչ թե խոսքի պատկերավոր արտահայտություն է, այլ իրականություն.  Լեհաստանի ԱԳՆ

Մարտի 21-ին Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը հայտարարել է, թե Լեհաստանը գտնում է, որ Եվրամիությանը չի բավականացնում ժջողովրդավարությունը: Հանրակցության երկրները և դրանց ժողովուրդները բավարար չափով չեն պաշտպանում Բրյուսելի քաղաքականությունը: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ-ում ժողովրդավարության պակասը ոչ թե խոսքի պատկերավոր արտահայտություն է, այլ իրականություն»,- ասել է ԱԳ նախարարը՝ Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատում ելույթ ունենալով իր գերատեսչության ծրագրային ճառով:

«ԵՄ-ի գլխավոր խնդիրը իր գործողությունների համար քաղաքական պաշտպանություն ստանալն է: ԵՄ-ի ինտեգրացման հետագա խորացումը հնարավոր է սոսկ այն ձևով, որն ընդունվում է բոլոր երկրների և ժողովուրդների կողմից, Եվրահանձնաժողովը գերկառավարություն չէ, իսկ Եվրախորհրդարանը գերխորհրդարան չէ, որոնք երկրների և ժողովուրդների կառավարման լիազորություններ ունեն: Լեհաստանը գտնում է, որ Եվրամիությունը կարող է ուժեղ լինել միայն իր ժողովուրդների աջակցության հաշվին»,- շեշտել է Չապուտովիչը:
 
 

Լրահոս

Դիտել ավելին