Կարևոր իրադարձություններ

«Ձեր լռությունը սպանում է մեզ». Ֆրանսիայում քրդերը բողոքի ակցիա են կազմակերպել

21 Մարտ, 2018 15:12
«Ձեր լռությունը սպանում է մեզ». Ֆրանսիայում քրդերը բողոքի ակցիա են կազմակերպել

Ֆրանսիայում քրդական կազմակերպությունները Unicef-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ հանուն Աֆրինի երեխաների: Ֆրանսիայի «Ժողովրդավարական քրդական խորհուրդի», «Քուրդ կանանց շարժման» կոչին ընդառաջ քուրդ ընտանիքներն Աֆրինում երեխաների կոտորածների վրա ուշադրություն հրավիրելու համար որոշել են մեկ օրով բոյկոտել դասերը:

Այդ ընտանիքներն իրենց երեխաների հետ հավաքվել են Փարիզում Unicef-ի շենքի դիմաց: Քուրդ երեխաները պարզել են «Ձեր լռությունը սպանում է մեզ» գրությամբ պաստառներ: Բողոքի ակցիան շարունակվել է «Բոլորս աֆրինցի երեխաներ ենք» և «Էրդողան՝ մարդասպան» կարգախոսների ներքո:

Ակցիայի մասնակիցները Unicef-ի ներկայացուցիչներին հանձնել են թղթապանակ, որում ներկայացվում է, թե ինչպես է Թուրքիան երեխաների կոտորած իրականացրել Աֆրինում:

Նշվում է, որ  դասերը բոյկոտելու միջոցով բողոքի ձայն բարձրացնելու կոչին բացի Փարիզից միացել են նաև այլ քաղաքներում բնակվող քրդերը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին