Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Օսիպյանը մեր ձեռքում ա. Նիկոլին գցեք զիբիլի վեդրոն, մի լսեք նրան. հրապարակվել են «Սասնա ծռերի» հեռախոսային խոսակցությունների վերծանումները

21 Մարտ, 2018 15:08
Օսիպյանը մեր ձեռքում ա. Նիկոլին գցեք զիբիլի վեդրոն, մի լսեք նրան. հրապարակվել են «Սասնա ծռերի» հեռախոսային խոսակցությունների վերծանումները

Այսօր՝ մարտի 21-ին, դատախազ Արթուր Չախոյանը դատարանում հրապարակեց «Սասնա ծռերի»՝ ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ մուտքային և ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումները:

Ըստ վերծանումների՝ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, զանգահարել է տարբեր անձանց և տեղեկացրել ՊՊԾ գունդը գրավելու մասին, ապա ժողովրդին կոչ արել դուրս գալ փողոց՝ հեղափոխություն իրականացնելու:

«Սաղին հանեք, հեղափոխությունը սկսված է, ձեր՝ ժողովրդի օգնության կարիքը ունենք, մենք արդեն անում ենք... սաղին հանեք, հիմա մենք հրեշտակների գումարտակը գրավել ենք։ Ժողովրդին մոբիլիզացիայի կարիքը ունենք, հանեք ոտի...Օսիպյանն էլ մեր ձեռքում ա, արխային ինչքան ծանոթ ունեք, տեղեկացրեք, թող դուրս գան փողոց, հեղափոխությունը սկսված է»,- ասել է Արամ Մանուկյանը:

Մեկ այլ հեռախոսազրույցի ժամանակ Պավել Մանուկյանը ոմն Սևակի ասում է, որ չլսեն Նիկոլ Փաշինյանին:

«Ապեր, մեր տղերքին ասա, որ Նիկոլին չլսեն, թող իրան շպրտեն զիբիլի վեդրոն...եթե չեք կարում, քար-մար շպրտեք վրեն: Տղերքին ասա՝ Նիկոլին չլսեն»,- նշել է Պավել Մանուկյանը:

Վարուժան Ավետիսյանի ու մի կնոջ խոսակցությունից էլ պարզ է դառնում, Ավետիսյանը նույնպես կոչ է արել մնալ և պայքարել, չլսել Փաշինյանին: 

«Թող ժողովուրդը մոտենա դեպի մեզ, ոչ թե լսեն Զուրաբյանին ու Նիկոլին»,- ասել է նա:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին