Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է հանձնել բիզնեսի 11 ներկայացուցչի

21 Մարտ, 2018 14:59
ՊԵԿ-ը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է հանձնել բիզնեսի 11 ներկայացուցչի

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 11 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 4-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 244 տնտեսվարող, 175-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին