Կարևոր իրադարձություններ

Կուրգանսկում 3 աշակերտուհի հրաձգություն են կազմակերպել. կան տուժածներ

21 Մարտ, 2018 14:49
Կուրգանսկում 3 աշակերտուհի հրաձգություն են կազմակերպել. կան տուժածներ

Կուրգանսկում մարզի Շադրինսկա քաղաքի դպրոցներից մեկում հրաձգությունը կազմակերպել են 3 աղջիկներ, այլ ոչ թե 1: Այս մասին «Говорит Москва»-ին հայտնել է դպրոցի աշակերտներից մեկը:

«Նրանք նախապես ծրագրել էին ուսուցչին դուրս հանել դասարանից, ինչից հետո փակել են դուռն ու աշակերտներին սպառնալով՝ կրակոցներ արձակել»,- ասել է նա:

Աշակերտը պատմել է նաև, որ աղջիկներից մեկի մոտ զենք է եղել, մյուս երկուսի մոտ՝ դանակներ:

Միջադեպի հետևանքով տուժել է յոթ աշակերտ: Ըստ նախնական տվյալների, արտակարգ իրավիճակի պատճառն աշակերտների միջև առկա կոնֆլիկտն է եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին