Կարևոր իրադարձություններ

Քաբուլում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն. կան զոհեր և վիրավորներ

21 Մարտ, 2018 13:14
Քաբուլում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն. կան զոհեր և վիրավորներ

Աֆղանստանի բնակիչների կողմից գարնան գալստյան տոնի և Նոր տարվա` Նովրուսի տոնակատարության ժամանակ մահապարտ ահաբեկիչը Քաբուլի համալսարանի տարածքում պայթեցրել է իրեն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 26 մարդ, ևս 18-ը վիրավորվել են:

Տեղում աշխատում են ոստիկանությունն ու շտապօգնության անձնակազմը: Տարածքը շրջափակված է:

Որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին