Կարևոր իրադարձություններ

Մարկ Ցուկերբերգը 4.9 մլրդ դոլար է կորցրել Facebook-ի շուրջ սկանդալի հետևանքով. Bloomberg

21 Մարտ, 2018 00:06
Մարկ Ցուկերբերգը 4.9 մլրդ դոլար է կորցրել Facebook-ի շուրջ սկանդալի հետևանքով. Bloomberg

Facebook սոցցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգը 4.9 մլրդ դոլար է կորցրել մարտի 19-ին ընկերության ակցիաների կորստի հետևանքով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Facebook–ի ակցիաներն ընկել են 7 տոկոսով, երբ հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ Cambridge Analytica բրիտանական վերլուծաբանական ընկերությունը կարողացել է հավաքել սոցցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անհատական տեղեկությունները՝ առանց նրանց իմացության, և այդ հիման վրա ամերիկացիների քաղաքական նախասիրությունների վերլուծության ալգորիթմ ստեղծել:

Նշվում է, որ Ցուկերբերգի կարողությունը նվազել է մինչև 70.4 միլիարդ դոլար: Bloomberg-ի՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշում Facebook-ի ակցիաների անկումից հետո Ցուկերբերգը մեկ հորիզոնական է կորցրել ՝ իջնելով մինչև հինգերորդ տեղ:


The New York Times-ի տվյալների համաձայն՝ Cambridge Analytica-ն բջջային հավելված է մշակել, որը հավաքել է սոցցանցի օգտատերերի անհատական տվյալները: Աղբյուրի պնդմամբ՝ հետագայում տեղեկություններն օգտագործվել են պոտենցիալ ընտրողների հոգեբանական դիմանկարներ կազմելու համար և թույլ տվել գովազդ ստեղծել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար:

Facebook-ը նշել է, որ տեղյակ չէր այդ մասին. մարտի 16-ին ընկերությունն արգելափակել է իր սերվերների հասանելիությունը Cambridge Analytica-ի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին