Կարևոր իրադարձություններ

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Շաքրիյար Մամեդյարովի հետ

20 Մարտ, 2018 23:45
Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Շաքրիյար Մամեդյարովի հետ

Բեռլինում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը

9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան ավարտվել է 41-րդ քայլին:

Այս արդյունքից հետո Արոնյանը վաստակած 3,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Մամեդյարովը 5,5 միավորով 2-րդ տեղում է: 

9-րդ տուրի ևս երկու պարտիա ավարտվել են: Ամերիկացի Ուեսլի Սոն ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ, իսկ ռուս Սերգեյ Կարյակինը հաղթել է Վլադիմիր Կրամնիկին: 

Մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանայի և Դին Լիրենի պարտիան դեռևս ընթացքի մեջ է: 

 

Լրահոս

Դիտել ավելին