Կարևոր իրադարձություններ

Ատամնաբույժները բացատրել են, թե ինչու չի կարելի նախաճաշից հետո լվանալ ատամները

20 Մարտ, 2018 23:08
Ատամնաբույժները բացատրել են, թե ինչու չի կարելի նախաճաշից հետո լվանալ ատամները

Մանկուց բոլորին սովորեցնում են օրական երկու անգամ լվանալ ատամները՝ առավոտյան և երեկոյան։ Սակայն Բրիտանական ատամնաբույժների միության ներկայացուցիչները հարցականի տակ են դրել ատամները առավոտյան լվանալու իրավացիությունը։ Նրանց կարծիքով՝ ատամները պետք է լվանալ ոչ թե առավոտյան, այլ ցերեկը։

Այստեղ կարևորն այն, բացատրում են ատամնաբույժները, որ ատամները լվանալու և ուտելու արանքում առնվազն 60 րոպե ժամանակ անցնի։ Առավոտյան նախաճաշը սովորաբար այնպիսի մթերքներից է բաղկացած, որոնք մեծ քանակությամբ թթուներ են պարունակում, որոնց օգտագործման ընթացքում էմալը ավելի ծակոտկեն է դառնում։ Եթե անմիջապես ուտելուց հետո են լվանում ատամները, հնարավոր է ավելի շատ վնասել արտաքին շերտը։

 

Լրահոս

Դիտել ավելին