Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    579,5
    587,5

  • RUB

    7,54
    7,84

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Իմ դասին չսափրված մարդիկ չեն նստում. Աժ պատգամավորը ուսանողներին դուրս է հրավիրել լսարանից

20 Մարտ, 2018 22:58
Հեղինակ՝ Արմեն Գալջյան
Իմ դասին չսափրված մարդիկ չեն նստում. Աժ պատգամավորը ուսանողներին դուրս է հրավիրել լսարանից

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Գևորգ Պետրոսյանի հարցազրույցում ներկայացված կարծիքները հաշվի առնելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ մեր միջև ծավալված միջադեպին: Երեկ աշխատանքային իրավունք առարկայի դասը սկսելուց երկու-երեք րոպե առաջ դասախոս Գևորգ Պետրոսյանը մտավ լսարան՝ անմիջապես իրենից հետո լսարան եմ մտել նաև ես՝ զանգը հնչել է երկու րոպե անց։  Գևորգ Պետրոսյանն առաջին դասի ժամանակ հայտարարել էր, որ իր դասին բոլորը պետք է ներկայանան սափրված և, որ ով սափրված չէ թող դուրս գա լսարանից։

  Երեկվա դասախոսության սկսվելուց առաջ նա բոլոր չսափրված ուսանողներին դուրս հրավիրեց լսարանից։ Բոլոր չսափրվածները դուրս եկան,բացի ինձանից։Մոտ մեկ րոպե անց Գևորգ Պետրոսյանը պահանջեց, որպեսզի ես ևս դուրս գամ լսարանից։ Իմ հարցին ի պատասխան թե ինչու՞, նա ասաց, որ իր դասին չսափրված մարդիկ չեն նստում։ Պատասխանեցի, որ դուրս չեմ գալիս, նա նորից պնդեց, որ դուրս գամ։ Խնդրեցի ներկայացնել թե՞ ինչ իրավական հիմքով է նա ինձ դուրս հանում, որին նա պատասխանեց այն իրավական հիմքով, որ դու սափրված չես։  Պահանջեցի ցույց տալ այդ իրավական հիմքը։ Նա չկարողանալով ներկայացնել նման իրավական հիմք, որովհետև այն գոյություն չունի և զայրացած ինձ դուրս հրավիրեցբ խոսելու։  Նա ինձ ուղարկեց դեկանի մոտ՝ ասելով, եթե նա կթողնի՝ նոր կգաս դասի։

Ես գնացի դեկան Գագիկ Ղազինյանի աշխատասենյակ և հանգամանալից ներկայացրեցի իրավիճակը։ Նա հետաքրքրվեց, թե ինչու չեմ սափրվում, ես պատասխանեցի, որ դա իմ իրավունքն է։ Դեկանն ասաց,թե լավ է,որ որպես իրավաբան նման կերպ եմ մտածում: Ես պարոն Ղազինյանից հետաքրքրվեցի, թե կա արդյո՞ք որևէ իրավական հիմք ըստ, որի դասախոսը կարող է ուսանողին դուրս հանել՝ սափրված չլինելու պատճառաբանությամբ։ Դեկանը պատասխանեց, որ ոչ, նման իրավական հիմք գոյություն չունի, ուղղակի մասնագիտության հետ կապված կա որոշակի ավանդույթներ,որ պետք է պահպանենք։ Ես ասացի, որ դա հիմք չէ ինձ լսարանից հանելու համար։ Դեկանը ասաց, որպեսզի Պետրոսյանին տեղեկացնեմ, որ ինձ թույլէ տալիս դասին մասնակցել:Երբ վերադարձա լսարան Գևորգ Պետրոսյանը զարմացավ և հարցրեց մյուս անգամ սափրված կգաս չէ՞, պատասխանեցի, որ ինքս կորոշեմ, ինչից նա զայրացավ և ասաց գնացինք դեկանի մոտ։ Դեկանին նա տեղեկացրեց, որ ասել եմ, թե ինքս կ որոշեմ սափրվել, թե՝ ոչ, և զայրացած ինձ դիմելով ասաց դու ով ես ընդհանրապես,գիտես ես ով եմ։

Պատասխանեցի, որ դուք ԱԺ պատգամավոր եք և դասախոս։ Ի պատասխան, զայրացած ասաց․պատգամավորը ինչ կապ ունի արա, էսա կտամ չանդ կծռեմ։Պարոն Ղազինյանը պահանջեց, որպեսզի ես իրենց մենակ թողնեմ և ես դուրս եկա դեկանի ընդունարանից։ Լսրանաի մոտ սպասել եմ Պետրոսյանին, նրա վերադառնալուց հետո, երբ փորձեցի մտնել լսարան, նա սկզբում չէր թույլատրում ներս մտնել՝ ասելով, որ հենց այս դասին չպիտի մասնակցեմ։ Ես պնդեցի, որ իր կողմից դասավանդվող առարկան ինձ շատ է հետաքրքրում և ես ցանկանում եմ անպայման մասնակցել դասին։ Նա ի վերջո չառարկեց, ես մտա լսարան։  Սա այն է ինչ տեղի է ունեցել։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին