Կարևոր իրադարձություններ

Մուրմանսկում բնակելի շենքի հարկերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի

20 Մարտ, 2018 22:45
Մուրմանսկում բնակելի շենքի հարկերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի

Մուրմանսկ քաղաքում բնակելի շենքի 4 հարկի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է ՌԴ Քննչական կոմիտեն:

«Մուրմանսկում շենքի փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է երկուսի», - նշել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվում էր Մուրմանսկ քաղաքում բնակելի շենքի 4 հարկի փլուզման հետևանքով հինգ տուժածի մասին:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Սվերդլովի փողոցում. պատճառ է դարձել գազի պայթյունը: Փլուզվել են ծածկասալերը և երկրորդից հինգերորդ հարկի արտաքին պատի մի մասը:

 

Լրահոս

Դիտել ավելին