Կարևոր իրադարձություններ

ՀՀ Նախագահի աշխատակազմի հաշվեկշռի ՏՈՒ 134Ա օդանավը կանցնի Պետգույքի կառավարման վարչությանը

20 Մարտ, 2018 22:27
ՀՀ Նախագահի աշխատակազմի հաշվեկշռի ՏՈՒ 134Ա օդանավը կանցնի Պետգույքի կառավարման վարչությանը

ՀՀ կառավարությունը նախատեսում է ՏՈՒ 134Ա ԵԿ-65072 օդանավը հանել ՀՀ Նախագահի աշխատակազմի հաշվեկշռից և ամրացնել Պետական գույքի կառավարման վարչությանը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 22-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, 2018 թվականի փետրվարի 9-ին Պետգույքի կառավարման վարչություն է մուտքագրվել ՀՀ Նախագահի 2018 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից գույք հանելու մասին» N ՆԿ-16-Ա կարգադրությունը՝ համաձայն որի 1977 թվականի արտադրության 483 մլն 394 հազար դրամ սկզբնական արժեքով ՏՈՒ 134Ա ԵԿ-65072 օդանավը (գործարանային համարը՝ 49972) հանվել է «ՀՀ Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից՝ Պետգույքի կառավարման վարչությանն ամրացնելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին