Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

«McDonald’s» -ը բուրգերները պակաս համեղ կդարձնի՝ հանուն էկոլոգիայի

20 Մարտ, 2018 22:00
«McDonald’s» -ը բուրգերները պակաս համեղ կդարձնի՝ հանուն էկոլոգիայի

Մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար արագ սննդի ցանցը կհրաժարվի ֆրիի և գրիլի հին սարքերից:

«McDonald’s» արագ սննդի ցանցը հայտարարել է, որ մոտ ապագայում, կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները, ինչպես նաև կփոփոխի մսի արտադրության տեխնոլոգիան, հաղորդում է Bloomberg-ը:

Արագ սննդի ռեստորանների աշխարհի խոշորագույն ցանցը խոստացել է, որ մինչև 2030 թվականը կնվազեցնի վնասակար ջերմոցային արտանետումների քանակը 36% -ով: Օրինակ, խոհանոցներում ֆրիի և գրիլի ավանդական սարքերի փոխարեն կհայտնվի նոր սերնդի սարքավորում, որը ավելի էներգախնայող է և մթնոլորտ ավելի քիչ վնասակար նյութեր է նետում:

Փորձագետները կարծում են, որ դա կարող է ազդել մսային ճաշատեսակների՝ բուրգերների, նագիթսի և այլ բաների համի վրա:

 

Բացի այդ, «McDonald’s»-ի մատակարարները փորձարկում են անասունների նոր փարախներ, որոնք խնայում են տարածքը և թույլ են տալիս, որ հողը և բույսերը վերականգնվեն ավելի արագ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին