Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. 39–ամյա կինը ընկերուհուն SMS է ուղարկել. «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ»

20 Մարտ, 2018 21:30
Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. 39–ամյա կինը ընկերուհուն SMS է ուղարկել. «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ»

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ մարտի 19-ին, Աբովյան քաղաքի բնակչուհի, 40-ամյա Ռուզանն Դ.-ի հաղորդման փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հայտնել է, որ իր ընկերուհին, համաքաղաքացի, 39-ամյա Արմինե Խ.-ն Աբովյան քաղաքում գործող տնտեսական խանութ-սրահից դուրս է եկել և չի վերադարձել: Որոշ ժամանակ անց նա իր բջջային հետռախոսահամարին հաղորդագրություն է ուղարկել՝ «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ» բովանդակությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի, ոստիանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորոթյամբ, Արմինե Խ.-ի հարազատների հետ համատեղ իրականացրել են հսկայածավալ որոնողական աշխատանքներ, ինչի արդյունքում գիշերը ժամը 22:30-ի սահմաններում նրան հայտնաբերել են Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան հիվանդանոց են տեղափոխել Հերացու փողոցից՝ «սոմատոֆորմ աֆտոնոմ խանգարում» ախտորոշմամբ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին