Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559,5
    567,5

  • RUB

    7,51
    7,76

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի համար պատվաբեր է ՖՄԿ-ի գագաթաժողովի կազմակերպումը. նախարար Նալբանդյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի առթիվ

20 Մարտ, 2018 20:58
Հայաստանի համար պատվաբեր է ՖՄԿ-ի գագաթաժողովի կազմակերպումը. նախարար Նալբանդյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ։ Այս մասին մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Էդվարդ Նալբանդյանն ուղերձում նշել է. «2018 թվականն առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Հոկտեմբերի 11-ին և 12-ին, Երևանում կայանալու է կարևորագույն միջազգային իրադարձություն․ մենք հյուրընկալելու ենք 84 անդամ, ասոցացված և դիտորդ երկիր համախմբող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը։

Հայաստանի համար պատվաբեր է այն վստահությունը, որ նրա հանդեպ դրսևորել են ֆրանսախոս երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները՝ ընձեռելով գագաթաժողովի կազմակերպման հնարավորությունը։ Մեր երկրի ջանքերն այժմ ուղղված են նրան, որպեսզի այդ համաժողովը մեծ հաջողություն արձանագրի ողջ ֆրանկոֆոն ընտանիքի համար։

Գագաթաժողովը կկայանա «Ապրել միասին» խորագրի ներքո։ Համերաշխ ապրելով միասին, կիսելով համամարդկային արժեքները՝ համոզված ենք, որ կարող ենք նպաստել հասարակությունների միասնության ամրապնդմանը՝ խաղաղություն ու բարգավաճում ապահովելով ֆրանկոֆոն երկրներում։ «Ապրել միասին» կարգախոսով գագաթաժողովը նախապատվություն է տալու համագործակցության, կրթության և մշակութային երկխոսության զարգացմանը՝ միասնաբար պայքարելով անհանդուրժողականության և խտրականության դրսևորման բոլոր ձևերի դեմ:

Մշակութային բազմազանության ներքո է գործելու նաև գագաթաժողովի միջոցառումների շարքում ընդգրկված Ֆրանկոֆոնիայի ավանը, որը բաց կլինի հանրության, ֆրանսախոս երկրների մշակույթով հետաքրքրվողների համար։ Ավանի մթնոլորտը կջերմացնեն երիտասարդներն ու արվեստի գործիչները:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս, մարտի 20-ին նշելու ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Այս կապակցությամբ մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանի ողջ տարածքում կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառումներ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի բոլոր մասնակիցներին իրենց ջանքերի և նվիրվածության համար։

Մաղթում եմ, որպեսզի երկամսյակը հաջող ընթացք ունենա՝ ոգեշնչելով մեզ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով տանող ճանապարհին»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին